Մեր Մասին
Առաջնորդություն հայկական և տարածաշրջանային կապիտալի շուկաներում
Հիմնադրվելով 2019 թվականին՝ Լենդմարկ Կապիտալը արագորեն դարձավ հայաստանյան և տարածաշրջանային կապիտալ շուկաների նշանավոր մասնակից՝ ցուցադրելով գործառնական արդյունավետության և նվիրվածության բարձր ցուցանիշներ: Մենք առաջարկում ենք մուտք դեպի կապիտալի համաշխարհային շուկաներ և դեպոզիտար սպասարկման առաջատար ենթակառուցվածք, ինչը մեզ դարձնում է ծառայությունների առաջատար մատակարար Հայաստանում, ԱՊՀ երկրներում և Մերձավոր արտերկրում: Մեր հաճախորդներն են բրոքերները, դիլերները, բանկերը, ընտանեկան գրասենյակները և ֆոնդերը։
Ավելի քան 120 հարգված գործընկերների հետ համագործակցության և հետգործառնական բաժնի մասնագիտական ծառայության շնորհիվ մենք տրամադրում ենք եզակի ներդրումային առավելություններ՝ հարմարեցված պրոդուկտների և ծառայությունների միջոցով: Նման ռազմավարական մոտեցումն ապահովում է ոլորտում առաջատարությունը՝ մեր հաճախորդներին տրամադրելով հուսալի և արժեքավոր հնարավորություններ:
Հիմնական Գործառույթները
01
Մուտք դեպի համաշխարհային շուկա
ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջատար DMA բրոքերների հետ կապերի լայն ցանց:
02
OTC բրոքերային ծառայություններ
Տարբեր ֆինանսական գործիքների հասանելիություն, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ածանցյալ գործիքները:
03
Անհատականացված ծառայություն
Ողղակի հասանելիություն վաճառքի մասնագետներին՝ անհատականացված ծառայությունների և գործարքների իրականացման համար։
04
Պահառուական առաջադեմ լուծումներ
Ապահով և արդյունավետ ակտիվների պահպանում Clearstream-ի և Euroclear-ի հետ համագործակցության միջոցով:
05
Հաճախորդների ընդունում նորարար ձևով
Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առցանց հաշիվների բացման առաջին գործընթացը Հայաստանում:
Նշանակալից Մասնակիցներ
ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ի ուղղակի մասնակիցներն են՝
Անվանում Մասնաբաժին
Լենդմարկ Հոլդինգ Արմ ՍՊԸ 100%
ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ն դուստր ձեռնարկություններ չունի։
Կազմակերպչական կառուցվածքը
Ղեկավարություն
Գոռ Գևորգյան
Գործադիր Տնօրեն
Անի Սարիբեկյան
Գործառնական Տնօրեն
Եվգենյա Հայրիյան
Ֆինանսական Տնօրեն
Մանուկ Գրիգորյան
Ներքին Աուդիտի Ղեկավար
Անձնակազմ
Մեր թիմը բաղկացած է բարձրակարգ մասնագետներից ՝ մենեջերներից, իրավաբաններից, տեղաբաշխողներից, թրեյդերներից, վերլուծաբաններից և ֆինանսական փորձագետներից, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում Երևանից: