top of page

«Լենդմարկ Կապիտալը» միանում է «FinTech Armenia» ասոցիացիային


«Լենդմարկ Կապիտալը» միանում է «FinTech Armenia» ասոցիացիային որպես հիմնադիր անդամ

«Լենդմարկ Կապիտալը» միանում է «FinTech Armenia»-ին որպես հիմնադիր անդամ. վերջինս ոլորտի նորարարական կազմակերպություն է, որը ջանում է խթանել ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի փոխներգործությունը, նորարարությունը և փոխակերպումը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում։

 

Տեղական և համաշխարհային մակարդակում բնագավառի ասոցիացիաներին իրար միացնող իր հարթակի միջոցով Երևանում համապարփակ ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու իր տեսլականի շրջանակներում «FinTech Armenia»-ն աշխատում է ֆինանսական տեխնոլոգիաների սեկտորի ապագան ձևավորելու ուղղությամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, ֆինանսական ծառայությունների ոլորտում կիրառվող արհեստական բանականությունը, բլոկչեյնը և տոկենիզացիան, ինչպես նաև ապահովագրության և բանկային ոլորտի փոխակերպումը ինչպես տեղական, տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակներում։

 

«Լենդմարկ Կապիտալը» վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու «FinTech Armenia»-ին ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում՝ ստեղծելով դինամիկ հարթակ երկու արագ զարգացող ոլորտների՝ ֆինանսական տեխնոլոգիաների և կապիտալի շուկաների առևտրային տեխնոլոգիաների միջև համագործակցությունը խթանելու նպատակով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Բրոքերային ընկերության փորձառու ղեկավար թիմերը ներգրավված կլինեն «FinTech Armenia»-ի կարևոր ինստիտուցիոնալ ուղղություններում և աշխատանքային խմբերում, ինչպիսիք են՝ առևտուրն ու կապիտալի շուկաները, բաշխված գրանցամատյանի տեխնոլոգիան (DLT) և տոկենիզացիան, ՀՀ ԿԲ Sandbox-ը, ոլորտում կրթվածության խթանումը:

 

Այս համագործակցության շրջանակներում «Լենդմարկ Կապիտալը» և «FinTech Armenia»-ն կաշխատեն էկոհամակարգի զարգացման կարևոր նախաձեռնությունների կառուցման շուրջ, ինչպիսիք են ֆինանսական տեխնոլոգիաների և կապիտալի շուկաների ոլորտում կրթվածության բարձրացումը, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական նախաձեռնությունները, «FinTech Armenia»-ի գագաթնաժողովները և այլն՝ կենտրոնանալով առևտրային տեխնոլոգիաների թվային փոխակերպման օրակարգի առաջխաղացման, ֆինանսական տեխնոլոգիաների բնագավառի լավագույն փորձի փոխանակման և միջազգային հարթակներում բիզնեսի աճի վրա։

 

«Լենդմարկ Կապիտալի» գործադիր տնօրեն Գոռ Գևորգյանը նշեց.

««FinTech Armenia»-ի հիմնադիր անդամ դառնալը կարևոր քայլ է «Լենդմարկ Կապիտալի» համար, քանի որ մենք շարունակում ենք աջակցել Հայաստանում ուժեղ և միջազգային կապեր ունեցող ֆինանսական էկոհամակարգի զարգացմանը։ Այս համագործակցության միջոցով մենք ձգտում ենք ակտիվորեն փոխանցել կապիտալի շուկաների ոլորտում մեր ունեցած փորձը և սերտորեն համագործակցել բնագավառի գործընկերների հետ՝ նորարարությունն ու գիտելիքների փոխանակումը խթանելու նպատակով։

 

«Լենդմարկ Կապիտալում» մենք կարևորում ենք անվտանգ, հաճախորդակենտրոն և տեխնոլոգիապես հագեցած ներդրումային ծառայությունների ստեղծումը՝ միաժամանակ պահպանելով իրավանորմատիվային և թափանցիկության ամենաբարձր չափանիշները: Հավատացած ենք, որ «FinTech Armenia»-ի կողմից իրականացվող նախաձեռնությունները նշանակալի դեր կխաղան թվային փոխակերպման արագացման և համաշխարհային ֆինանսական էկոհամակարգում Հայաստանի դիրքերի ամրապնդման գործում»:

 

«FinTech Armenia»-ի հիմնադիր գործադիր տնօրեն Ստեֆան Լուկասը հավելեց.

«Լենդմարկ Կապիտալի» ընդգրկումը «FinTech Armenia Association»-ի մեր զարգացող հարթակում վճռորոշ փուլ է մեր զարգացման ճանապարհին ինչպես Հայաստանի ֆինանսական տեխնոլոգիաների բնագավառի, այնպես էլ միջազգային կապիտալի շուկաների առևտրային տեխնոլոգիաների ոլորտի համար։ «Լենդմարկ Կապիտալի»՝ առևտրային, իրացվելիության և տեխնոլոգիական էկոհամակարգի ոլորտում ունեցած լուծումներն առանձնանում են արդիականությամբ և հնարավորությունների լայն շրջանակով՝ ընդգրկելով բրոքերային և առևտրային գործառնությունները, ներդրումային բանկային գործունեությունը, խորհրդատվական ծառայությունները, քլիրինգը, վերջնահաշվարկները, պահառությունը և այլն: Մենք ոգևորված ենք «Լենդմարկ Կապիտալի» թիմի հետ ավելի սերտ համագործակցելու հնարավորությամբ՝ նպաստելով և ընդլայնելով հայկական ֆինանսական տեխնոլոգիաների շուկայի մասնակիցների ինտեգրումը համաշխարհային ֆինանսական էկոհամակարգ և հակառակը։

 

«Լենդմարկ Կապիտալի» մասին

«Լենդմարկ Կապիտալ» ՓԲ ընկերությունը Հայաստանում գործող վերահսկվող ներդրումային ընկերություն է, որը ինստիտուցիոնալ և պրոֆեսիոնալ հաճախորդներին հնարավորություն է տալիս մուտք գործել միջազգային կապիտալի շուկաներ: Ընկերությունը գործում է բրոքերային, առևտրային, պահառության և խորհրդատվական ծառայությունների ոլորտում՝ սերտորեն համագործակցելով առաջատար համաշխարհային բանկերի, բրոքերների և պահառուների հետ:

 

Հատուկ ուշադրություն դարձնելով թափանցիկությանը, կորպորատիվ և ռիսկերի կառավարմանը՝ «Լենդմարկ Կապիտալն» աջակցում է ֆինանսական հաստատությունների, ընտանեկան գրասենյակների և մեծ եկամուտ ունեցող հաճախորդների միջազգային ներդրումային գործունեությանը: Ընկերությունը համատեղում է տեղական շուկայի փորձը միջազգային չափանիշների հետ՝ առաջարկելով հուսալի, երկարաժամկետ ներդրումային լուծումներ:

 

«FinTech Armenia»-ի մասին

«FinTech Armenia»-ն ֆինանսական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և բանկային գործունեության առաջատար կենտրոն է Կովկասում, որը հանդես է գալիս որպես բնագավառի դինամիկ ասոցիացիա, որը կամրջում է նորարարությունները և խթանում ֆինանսական տեխնոլոգիաների փոխակերպումը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։

 

Անդամակցությունների, գործընկերությունների, գիտահետազոտական նախագծերի, կոմիտեների և ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերի միջոցով «FinTech Armenia»-ն միավորում է կորպորացիաներին, կառավարություններին, հասարակական կազմակերպություններին, ակադեմիական շրջանակներին և ստարտափներին՝ ֆինանսական ծառայությունների ոլորտի փոխակերպումն արագացնելու նպատակով, այդպիսով ամրապնդելով և արագացնելով նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների, արհեստական բանականության գործիքների և ֆինանսական տեխնոլոգիաների լուծումների ներդրումը։

 

Կոնտակտային հասցե՝ Stefan@FinTechArmenia.com

 
 

Recent Posts

See All
bottom of page